Դեմքի խնամք
Մաշկի գարնանային խնամքը
![Մաշկի գարնանային խնամքը Մաշկի գարնանային խնամքը](up/article/big/file_18515_9082350.jpg)
Հանդեսի նախորդ համարներում տպագրված կոսմետոլոգիային վերաբերող հոդվածներում նշվել է մաշկի և տվյալ տարածաշրջանի կլիմայական առանձնահատկությունների ու տարվա եղանակի միջև եղած կապի մասին:
Մաշկի խնամքը, պայմանավորված տարվա եղանակների հետ, արմատապես փոփոխվում է: Այդ իսկ պատճառով մաշկը գարնանը հատուկ խնամքի կարիք ունի, որի միջոցներին ու եղանակներին ծանոթանալուն օգնեց դեղագործ-կոսմետոլոգ Ելենա Սիմոնյանցը:
Թեև ձմեռն ավարտվել է և արդեն գարուն է, սակայն դեմքի մաշկը վատ տեսք ունի, ընդգծված են նրա բոլոր թերությունները: Պատճառն այն է, որ ձմռանը քայքայվում է մաշկի ջրաճարպային պաշտպանիչ թաղանթը, իսկ գարնան փոփոխական եղանակը` արևը, քամիներն ավելի են նպաստում դրան: Զրկվելով բնական պաշտպանությունից` մաշկը ջրազրկման հետևանքով հեշտությամբ վնասվում է, դառնում չոր ու գրգռված, թեփոտվում, կորցնում ճկունությունը, հայտնվում են կորյակներ: Խոնավության պակասի հետևանքով չոր և նորմալ մաշկը գունատվում է, շոշափելիս այնքան էլ նուրբ չէ, դառնում է խիստ զգայուն և նկատելիորեն թեփոտվում: Ճարպոտ մաշկը` լայնացած ծակոտիներ է ունենում, ստանում մոխրագույն երանգ, երբեմն էլ` թեփոտվում:
Բացի վերը նշվածից, մաշկի վիճակի վրա խիստ անդրադառնում է նաև հաճախ գարնան սկզբին օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների և միկրոտարրերի անբավարարությունը` ավիտամինոզը, որի հետևանքով օրգանիզմի դիմադրողականությունը նվազում է, առաջանում են գերհոգնածություն, քրոնիկական անքնություն և այլն: Այստեղից էլ սկսվում են ուժերի անկումն ու դեպրեսիան: Մարդը դեռ նոր է արթնանում, իսկ ուժերն արդեն սպառվել են, և նա հոգնածություն է զգում, չի ցանկանում ոչ միայն որևէ բան անել, այլև անգամ մահճակալից վեր կենալ:
Այսպիսով, բացի մաշկի արտաքին խնամքից, պետք է հետևել նաև սննդին, չանտեսելով բնության բարիքները, օրգանիզմի համար խիստ կարևոր վիտամինների և միկրոտարրերի պահուստը լրացնելով թարմ, բնական, էկոլոգիապես մաքուր մրգերի, բանջարեղենի, ուտելի խոտաբույսերի և բազմազան սննդի միջոցով: Ընդհանրապես սննդակարգը մեծապես անդրադառնում է կյանքի որակի վրա:
Վիտամիններով հարուստ ըմպելիք
-
Երկուական ճաշի գդալ սրոհունդն ու անանուխը և մեկական ճաշի գդալ ուրցն ու կատվախոտի մանրացրած արմատը խառնեք իրար: Մեկ թեյի գդալ խառնուրդը լցրեք բաժակի մեջ, վրան` եռացող ջուր, կափարիչով ծածկեք, 8-10 րոպե հետո մեղրով խմեք:
-
Տասական գրամ հաղարջն ու մասուրը խառնեք, դրանից վերցրեք մեկ ճաշի գդալ, վրան լցրեք եռացող ջուր, կափարիչով ծածկեք, մեկ ժամ հետո քամեք: Խմեք կես բաժակ, օրը երեք անգամ:
Վիտամիններով հարուստ խյուս
-
Մեկ լիմոնը, մեկական բաժակ ծիրանի չիրն ու չամիչը, կես բաժակ ընկույզն աղացեք, խառնեք կես բաժակ մեղրի հետ: Ընդունեք մեկ ճաշի գդալ, ուտելուց առաջ, օրը երեք անգամ:
Նախաճաշին օգտակար է ուտել, այսպես կոչված` «գեղեցկության նախաճաշը», որը հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով և միկրոտարրերով: Այն հեշտությամբ է յուրացվում և օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը:
-
Երկու ճաշի գդալ բոված «Հերկուլեսը», մեկ թեյի գդալ արևածաղկի սերմը, մեկական ճաշի գդալ չամիչն ու թեփով հարստացված, ամբողջական, չկեղևազտված ցորենի ալյուրը, ցանկության դեպքում նաև մեղրը, որևէ տեսակի չիր, հատապտուղներ և այլն, խառնեք եռացող կաթի կամ ջրի հետ ու 15 րոպե հետո կերեք առանց շտապելու:
ՀԻՇԵ′Ք`
-
A խմբի վիտամինները մաշկը առաձգական և հարթ են դարձնում, նաև վերացնում աչքերի հոգնածությունը:
-
B խմբի վիտամինները վերականգնում են նյարդային համակարգը, կարգավորում օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսները, նպաստում մաշկի առաձգականության պահպանմանը, ինչպես նաև խթանում մազերի աճը:
-
C վիտամինը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նպաստում մաշկի ճկունության, թարմ տեսքի պահպանմանը, շարակցական հյուսվածքների նորացմանը:
-
D վիտամինն ամրացնում է ոսկրային հյուսվածքներն ու եղունգները:
-
E վիտամինն օգնում է օրգանիզմի բջջային մակարդակով կատարվող նյութափոխանակության կարգավորմանը, օրգանիզմից թունավոր նյութերի դուրս մղմանը, որի անտիօքսիդանտային հատկության շնորհիվ դանդաղում է կնճիռների առաջացման գործընթացը:
Հարկավոր է մաշկը պարբերաբար մաքրել, մեռուկացած շերտերից ազատել մաքրող քսուքների և լվացումների միջոցով. դեմքի չոր և նորմալ մաշկի դեպքում շաբաթը մեկ, իսկ ճարպոտի` շաբաթական երկու անգամ, որից հետո սնուցող և սպիտակեցնող դիմակներ դնել:
Դեմքի մաշկը մաքրող, վերականգնող, թարմացնող դիմակներ
-
Մեկական թեյի գդալ կիտրոնի հյութն ու աղացած բրինձը, մեկ ճաշի գդալ մեղրը խառնեք իրար մինչ համասեռ զանգված ստանալը, ապա ստացված զանգվածը մերսելով քսեք դեմքին, 15 րոպե անց լվացվեք գոլ ջրով:
-
Մեկական ճաշի գդալ կաթնասերն ու մանրաձավարը խառնեք, ստացված զանգվածը մերսելով քսեք դեմքին, 5-10 րոպե անց լվացվեք սառը ջրով:
Դեմքի մաշկը սնուցող դիմակներ
-
Բանանի միջուկի կեսը, մեկ ձվի դեղնուցը, մեկ թեյի գդալ ընկույզի կամ ձիթապտղի յուղը խառնեք իրար, քսեք դեմքին, 15 րոպե անց գոլ ջրով լվացվեք:
-
Բանանի միջուկի կեսը և նարնջի մեկ կտորը խառնեք իրար, քսեք դեմքին, 15 րոպե անց մաքրեք խոնավ բամբակյա բարձիկով, որից հետո դեմքը ցայեք գազահանված հանքային ջրով:
-
Քերած կես խնձորը, մեկ ճաշի գդալ մեղրը, մեկ ձվի դեղնուցը, մեկական թեյի գդալ ձիթապտղի յուղն ու ասկորբինաթթուն խառնեք իրար, քսեք դեմքին, 30 րեպե անց սառը ջրով լվացվեք:
Դեմքի մաշկը խոնավացնող դիմակներ
-
Նարնջի թարմ քամած հյութը բամբակյա բարձիկով քսեք դեմքին, պարանոցին, մեկ ժամ հետո սառը ջրով լվացվեք:
-
Երեք ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռը խառնեք մանր կտրատած և լավ ճզմած մաղադանոսի հետ, քսեք մաշկին, 10 րոպե անց սառը ջրով լվացվեք:
-
Մեկական ճաշի գդալ գազարի, կիտրոնի և վարունգի հյութը խառնեք օսլայի հետ, որպեսզի ստացվի թթվասերի թանձրության մածուկ, հաստ շերտով քսեք դեմքին: Չորանալուց հետո սառը ջրով լվացվեք:
Գարնան արևը նպաստում է պեպենների առաջացմանը, որը կարելի է կանխարգելել օրական խմելով քամած, կաղամբի կես բաժակ ըստ ճաշակի քաղցրացրած թարմ հյութ, կամ առավոտյան խմելով 1/3 բաժակ թթու դրած կաղամբի հյութ, իսկ երեկոյան` մեկ բաժակ կաթ կամ մածուն:
Պեպենները վերացնող, մաշկը մաքրող, թարմացնող, սպիտակեցնող դիմակներ
-
Երկու ճաշի գդալ կաղամբի հյութը, մեկ ձվի սպիտակուցը, մեկ ճաշի գդալ կաթը, մեկ թեյի գդալ թթվասերը լավ խառնեք, քսեք դեմքին և պարանոցին, 15-20 րոպե անց լվացվեք գոլ ջրով:
-
Քառորդ բաժակ մածունը, 1-2 ճաշի գդալ տարեկանի ալյուրը խառնեք իրար, ստացված զանգվածը հավասարապես քսեք թանզիֆի երկու շերտի վրա, դրեք դեմքին ու պարանոցին, 15 րոպե անց լվացվեք գոլ ջրով:
Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ նախապես ստուգեք, թե արդյո՞ք նրա բաղադրության մեջ մտնող նյութերից որևէ մեկի նկատմամբ ալերգիա չունեք. պատրաստված խառնուրդից նախապես քսեք մաշկի մի փոքր հատվածի վրա, և եթե որոշ ժամանակ անց մաշկը չգրգռվի, կարող եք օգտագործել:
-
Հազարի (մարոլ) թերթիկները մանրացրեք այնքան, որ ստացվի 2-3 ճաշի գդալ զանգված, վրան ավելացրեք մեկ ճաշի գդալ բարձր յուղայնությամբ թթվասեր ու մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ: Այս դիմակը հաստ շերտով քսեք դեմքին ու պարանոցին` թողնելով 20 րոպե: Դեմքը լվացեք տաք, ապա սառը ջրով, այնուհետև մաքրեք թեյի թուրմով:
-
Պատանիների կորյակավոր մաշկին շատ լավ օգնում է կաղնու կեղևի թուրմը, որը պատրաստեք հետևյալ կերպ. 1 ճաշի գդալ կաղնու կեղևը լցրեք մեկ բաժակ ջրի մեջ, եռացրեք 15 րոպե, այնուհետև քամեք: Ստացված թուրմը մեկը մեկի հարաբերությամբ խառնեք թուրինջի հյութի հետ ու օգտագործեք որպես դեմքը մաքրող լոսյոն: Այն սառնարանում կարելի է պահել 3 օրից ոչ ավելի:
Ուշ գարնանն արդեն կարելի է նոր հայտնված ցանկացած միրգը կամ հատապտուղը կտրել և քսել դեմքին, 15 րոպե անց սառը ջրով լվացվել:
Առողջ և լավ սնուցված մաշկը քնքուշ է, մետաքսանման, նուրբ ու հարթ մակերեսով, փայլատ, ձիգ, որին հասնում են դրա նկատմամբ հոգատար վերաբերմունքի և խնամքի շնորհիվ:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից Բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից](up/article/small/file_48693_6700610.jpg)
Բնական միջոցներ, որոնց դրական ազդեցությունը կնկատեք արդեն իսկ առաջին օգտագործումից հետո։ Budetezdorovy.ru-ն առաջարկում է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից...
![](images/calendar.png)
![Կավը ակնեի դեմ՝ հղիության ժամանակ. morevmankan.am Կավը ակնեի դեմ՝ հղիության ժամանակ. morevmankan.am](up/article/small/file_56929_4732177.jpg)
Հղիների մաշկը հաճախ լինում է հոգնած և անփայլ, ի հայտ են գալիս պզուկներ, ակնե: Ինչպե՞ս պահպանել գեղեցկությունը՝ հաշվի առնելով օրգանիզմում կատարվող փոփոխությունները, որոնք ուղեկցում են երեխայի ծննդյան սպասումին...
![](images/calendar.png)
![Պիգմենտային բծերի դեմ միջոցներ Պիգմենտային բծերի դեմ միջոցներ](up/article/small/file_48449_2529771.jpg)
Մաշկի պիգմենտը` մելանինը, երբեմն կարող է դավադիր լինել: Տարիքային փոփոխությունները, հորմոնալ խանգարումները, արևի տակ անցկացրած տևական ժամանակը, ստամոքս-աղիքային համակարգի խնդիրները...
![](images/calendar.png)
![Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am](up/article/small/file_48447_5166435.jpg)
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
![](images/calendar.png)
![Պիլինգ. մաշկը թարմացնելու ժամանակն է. ankakh.com Պիլինգ. մաշկը թարմացնելու ժամանակն է. ankakh.com](up/article/small/file_48429_4025946.jpg)
Չոր, թոշնած, գունատ կամ յուղոտ մաշկ... Կնճիռներ, սպիներ, ծակոտիներ ու կորյակներ… Հավերժական այս խնդիրներին 21-րդ դարում նոր լուծում է տրվել. պիլինգ` մաշկի արտաքին շերտի կենսաբանական թեփոտումը, որի միջոցով հեռացվում են մաշկի...
![](images/calendar.png)
![Երբ աչքերի տակ պարկեր են գոյանում Երբ աչքերի տակ պարկեր են գոյանում](up/article/small/file_48412_2443816.jpg)
Աչքերի տակ գոյացած պարկերը տարիք են ավելացնում առանց այդ էլ հոգնած դեմքին: Աչքերի տակի մուգ շրջանակների նմանվող պարկերը ևս օրգանիզմի օգնության աղերսանքի ազդանշաններն են: Դրանք հոգնածության, թերի քնի ու մի շարք այլ...
![](images/calendar.png)
![Մեղրով ու դարչինով դիմակ` բշտիկների դեմ. 168.am Մեղրով ու դարչինով դիմակ` բշտիկների դեմ. 168.am](up/article/small/file_48247_2108796.jpg)
Բշտիկներից ազատվելու համար պարտադիր չէ միայն քիմիական միջոցներ օգտագործել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու դարչինը կօգնեն նմանատիպ խնդիրների դեպքում...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս ազատվել դեմքի ծակոտիներից. 168.am Ինչպե՞ս ազատվել դեմքի ծակոտիներից. 168.am](up/article/small/file_48066_3414279.jpg)
Fithacker.ru-ն գրում է, որ բոլորի մաշկի վրա առկա են ծակոտիներ, սակայն խնդիրն առավել սուր է այն անձանց մոտ, ովքեր յուղոտ մաշկ ունեն։ Այս դեպքում դրանք կարող են տգեղացնել մաշկը։ Դրանցից ազատվելու համար...
![](images/calendar.png)
![Խառնուրդ հոնքերի և թարթիչների համար. 168.am Խառնուրդ հոնքերի և թարթիչների համար. 168.am](up/article/small/file_47963_2309539.jpg)
Fithacker.ru-ն գրում է, որ կանանց մեծ մասը ցանկանում է հաստ հոնքեր ու թարթիչներ ունենալ։ Այս գործում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք օգնում են լավագույն արդյունքի հասնել կարճ ժամանակի ընթացքում...
![](images/calendar.png)
![Բնական միջոցներով բաղադրատոմս` ազատվելու դեմքի վրա մուգ կետերից ու հետքերից. 168.am Բնական միջոցներով բաղադրատոմս` ազատվելու դեմքի վրա մուգ կետերից ու հետքերից. 168.am](up/article/small/file_47830_5239766.jpg)
Մի շարք գործոնների ազդեցությամբ դեմքի մաշկին խնդիրներ են առաջանում, որոնք շատերին են անհանգստացնում։ Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող բաղադրատոմս, որը կօգնի կարճ...
![](images/calendar.png)
![Դիմակներ դեմքի համար` վիտամին E-ով. 168.am Դիմակներ դեմքի համար` վիտամին E-ով. 168.am](up/article/small/file_47788_2605956.jpg)
Fithacker.ru-ն գրում է, որ վիտամին E-ն մաշկի համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն օգնում է արգելափակել ազատ ռադիկալները, որոնք մեծ դերակատարում ունեն ծերացման գործընթացում։ Ազատ ռադիկալների դեմ...
![](images/calendar.png)
![Ձմռանը մաշկը խնամեք ամբողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց. ankakh.com Ձմռանը մաշկը խնամեք ամբողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց. ankakh.com](up/article/small/file_47612_5226559.jpg)
Ջերմաստիճանի յուրաքանչյուր փոփոխություն կնոջ մաշկը ենթարկվում է սթրեսի, առավել ևս` ձմռանը. դրսում օդը ցուրտ է և թաց, իսկ ներսում` տաք և չոր, և ջերմային փոփոխությունը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա...
![](images/calendar.png)
![Ինչպես ազատվել մուգ կետերից մի քանի օրվա ընթացքում. 168.am Ինչպես ազատվել մուգ կետերից մի քանի օրվա ընթացքում. 168.am](up/article/small/file_47534_7653576.jpg)
Կարտոֆիլը, կիտրոնի և նռան հյութերը հրաշալի համադրություն են մաշկը երիտասարդացնելու համար։ Դրանք արդյունավետ են նաև մուգ կետերի դեմ պայքարում։ Fithacker.ru-ն գրում է, որ կիտրոնը բնական ճանապարհով կսպիտակեցնի մաշկը...
![](images/calendar.png)
![Միջոց, որը կօգնի ազատվել կնճիռներից. 168.am Միջոց, որը կօգնի ազատվել կնճիռներից. 168.am](up/article/small/file_47432_4828293.jpg)
Fithacker.ru-ն բաղադրատոնս է առաջարկում, որի օգնությամբ կարճ ժամանակահատվածում կարող եք ազատվել դեմքին առաջացած կնճիռներից։ Այս բաղադրատոմսը կօգնի նաև խոնավացնել մաշկը: Այն չունի կողմնակի ազդեցություն...
![](images/calendar.png)
![Ավոկադոն և վարսակի փաթիլները` գեղեցիկ մաշկի համար. 168.am Ավոկադոն և վարսակի փաթիլները` գեղեցիկ մաշկի համար. 168.am](up/article/small/file_47283_6569683.jpg)
Սննդաբանները խորհուրդ են տալիս ավոկադոն ներառել սննակարգ, քանի որ այն մի շարք օգտակար հատկություններ ունի։ Fithacker.ru-ն գրում է, որ քչերը գիտեն, որ ավոկադոն մաշկի խնամքի լավագույն միջոցներից է...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն